Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Օ’Բրայենն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավմանը

Օ’Բրայենն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի կողմից 
վարձկանների ներգրավմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը նշել է, որ չնայած Թուրքիայի ժխտումներին, կան բազմաթիվ տեղեկություններ, որ այդ երկիրը սիրիացի վարձկանների է ներգրավում Լեռնային Ղարաբաղի պատերազմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Օ’Բրայենն ասել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Ադրբեջանն օգտագործում է նավթային գումարները` զինտեխնիկա գնելու համար: Նա ստանում է տեխնիկական աջակցություն Թուրքիայից: Չնայած թուրքական ժխտումներին, կան բազմաթիվ հաղորդումներ, լրատվամիջոցների բաց աղբյուրներում տեղեկություններ, որ Թուրքիան հակամարտության մեջ է ներգրավում սիրիացի վարձկանների»,- ասել է նա:

Օ’Բրայենը հավելել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք են բերվել հումանիտար նպատակներով կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններ, որոնք չեն պահպանվել:

«Դա պատերազմ է, որը ողբերգություն է այնտեղ ապրող մարդկանց համար»,- նշել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ