Ղարաբաղյան հիմնահարց

Արցախի ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

1 րոպեի ընթերցում

Արցախի ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերն են.

-ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա

-ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,

-ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,

-ՊՆ մարտական կառավարման կենտրոն,

-ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,

-ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,

-Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:

Բարդա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերն են

-1-ին ԲԿ շտաբ

-Վերանորոգման գումարտակ

-Կապի առանձին գումարտակ

-Զենիթահրթիռային դիվիզիոն

-Տանկային բրիգադ

-Հակատանկային դիվիզիոն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում