Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ պատգամավորը սփյուռքի հայերին կոչ է անում զգույշ լինել, չտրվել թուրք- ադրբեջանական սադրանքներին

ԱԺ պատգամավորը սփյուռքի հայերին կոչ է անում զգույշ լինել, չտրվել թուրք-
ադրբեջանական սադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարբեր երկրներում ապրող հայերին կոչ է անում շատ զգույշ լինել և չտրվել թուրքերի և ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցներում:

«Ուզում եմ կոչով դիմել տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներին՝ լինել հնարավորինս զգույշ, չտրվել թուրք-ադրբեջանական որևէ սադրանքի»,- ասաց Մարուքյանն ու հիշեցրեց հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպը, երբ դանակով ու մուրճով զինված թուրքերը հարձակվել էին խաղաղ հայ ցուցարարների վրա:

Գիշերը Ֆրանսիայում թուրքերի ամբոխը դուրս է եկել փողոցներ՝ փնտրելով հայերին, սպառնալիքներ հնչեցնելով: «Ընդհանրապես չի կարելի կոնֆլիկտը ճակատամարտից տեղափոխել այլ վայրեր: Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին շատ զգույշ լինել և ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, որը կարող է հանգեցնել բախման: Պատերազմի մեջ ենք, պատերազմն ընթանում է ռազմաճակատում, դրանից դուրս մենք չենք կարող վտանգել հայության խաղաղ կենսակերպը»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Ֆրանսիայում հայերի խաղաղ ակցիայի ընթացքում նրանց վրա մուրճով և դանակով հարձակվել էին թուրքեր: Դրանից հետո չհանգստացած թուրք ազգայնականների ամբոխը գիշերը դուրս է եկել Լիոնի փողոցներ, անկարգություններ արել, հայերին ուղղված սպառնալիքներ հնչեցրել:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]