Ադրբեջանը կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտը. ԼՐԱՑՎՈՂ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ« 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կրկին հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի «Թվիթեր»-ի միկրոբլոգը:
Նշվում է, որ նոր ավերածություններ կան, սակայն տուժածների մասին տվյալներ դեռ չկան:
«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ օդային տագնապ ազդանշանն այս պահին անջատվել է: