Արցախում ճշտում են Ստեփանակերտի ուղղությամբ F-16-ի կիրառման տեղեկությունների իսկությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ճշտում են մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ առաջիկայում այդ մասին կտեղեկացնեն:
Ադրբեջանական զինված ուժերը կրկին թիրախավորել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի տեղեկատվական շտաբից հաղորդում են, որհակառակորդը թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: Տեղեկություններ են շրջանառվում, որ հակառակորդը Ստեփանակերտի ուղղությամբ կիրառել է F-16 կործանիչ: