Արցախ

Ստեփանակերտին և Շուշիին հասցված հարվածներից քաղաքացիների շրջանում կան մեծ թվով տուժածներ. մանրամասները պարզվում են

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտին և Շուշիին հասցված հարվածներից քաղաքացիների շրջանում կան մեծ թվով տուժածներ. մանրամասները պարզվում են

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանները, ինչպես նաև Ստեփանակերտի ծննդատունը, ինչի հետևանքով կան մեծ թվով տուժածներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանները, ինչը հանգեցրել է մեծ թվով տուժածների և ավերածությունների: Կենտրոնական ծննդատունը դարձել է թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել: Մանրամասները պարզվում են»,- գրել է Բեգլարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում