Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր

Հակառակորդը թիրախավորել է Ասկերանի վերին ենթաշրջանը. Ստեփանակերտում նկատվել է ԱԹՍ

Հակառակորդը թիրախավորել է Ասկերանի վերին ենթաշրջանը. Ստեփանակերտում 
նկատվել է ԱԹՍ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ասկերանի վերին ենթաշրջանը՝ Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերը, իսկ Ստեփանակերտում նկատվել է անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը՝ ամփոփելով Արցախի բնակավայրերում տիրող իրավիճակը։

«Ստեփանակերտում ժամը 17։00-ի սահմաններում միացել էր օդային տագնապ ազդանշանը, սակայն շատ կարճ ժամանակ անց այն ավարտվեց։ Մայրաքաղաքի երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք, ամենայն հավանականությամբ հետախուզական,սակայն անվտանգության նկատառումներից ելնելով միացվել էր տագնապ ազդանշանը»,- նշեց Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին թեժ մարտեր են ընթանում Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ։

«Հակառակորդի թիրախի տակ են Ասկերանի վերին ենթաշրջանը՝ Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերը»,- ասաց Թադևոսյանը։

Ինչ վերաբերվում է Մարտակերտի և Մարտունու հատվածներին, Թադևոսյանը հայտնեց, որ այնտեղ համեմատաբար  իրավիճակը հանգիստ է։

«Մեկ-մեկ հնչում են կրակոցներ, բայց ոչ խաղաղ բնակավայրների ուղղությամբ»,- եզրափակեց Թադևոսյանը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ