Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Միջազգային հանրության խորհուրդներն անտեսող Էրդողանն ինքն է որոշել Մակրոնին խորհուրդ տալ

Միջազգային հանրության խորհուրդներն անտեսող Էրդողանն ինքն է որոշել Մակրոնին 
խորհուրդ տալ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրների ղեկավարների և միջազգային հանրության խորհուրդներն անտեսող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այս անգամ էլ որոշել է ինքը խորհուրդ տալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Էրդողանը Մակրոնին հորդորել է «հոգեկանը բուժել»:

Նա Ֆրանսիայի նախագահին նման կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամ»-ի գաղափարը: Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

«Ի՞նչն այնպես չէ Մակրոնի մոտ իսլամի և մահմեդականների հետ կապված: Այն, որ պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում միլիոնավոր մահմեդականներին, դա առաջին հերթին բանականության վրա վերահսկողության կորուստ է: Նա հոգեկանը բուժելու կարիք ունի»,- ասել է Էրդողանը:

Էրդողանի կողմից նման արտահայտությունն առաջինը չէ: Նա Ֆրանսիայի նախագահին մեղադրել էր նաև հակաիսլամական համակարգ ստեղծելու մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am