Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծությունից նյութական վնասները շատ են. կիրառվել է «Սմերչ»

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծությունից նյութական վնասները շատ 
են. կիրառվել է «Սմերչ»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծությունից նյութական վնասները շատ են: Բնակելի թաղամասում վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ, տնտեսական ու կենցաղային նշանակության օբյեկտներ: Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ ներկայացնելով կադրեր անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից: «Թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են «Սմերչ» հրթիռներ»,-նշում են ԱԻ ՊԾ-ից:

«Արմենպրես»- ի թղթակիցը հայտնում է, որ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները չպայթած ռումբերը վնասազերծում են, նրանք հավաքում են ու անվտանգ վայրում պայթեցնում դրանք: Ստեփանակերտում հոկտեմբերի 24-ին լսված պայթյունի ձայնը դրա հետևանքով էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am