Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի հրետակոծության հետևանքով մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը, որի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակն ըստ բժիշկների` բավարար է։ Կան նաև նյութական մեծ վնասներ»,- նշված է հաղորդագրության մեջ։