Արցախ

Հակառակորդը հարվածում է Ստեփանակերտին. ԼՐԱՑՎՈՒՄ Է

2 րոպեի ընթերցում

Հակառակորդը հարվածում է Ստեփանակերտին. ԼՐԱՑՎՈՒՄ Է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս մասին հատնում է«Արմենպրես»-ի թղթակիցը: Իրադրության մասին հավելյալ կտեղեկացնենք:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն էլ հայտնում է, որ հակառակորդը ռմբակոծում է Մարտունի քաղաքը:

21:04 - Հակառակորդը հարվածներ է հասցրել Ստեփանակերտին:

21:09 - Ստեփանակերտին հասցվել է մոտ 8 հարված:

21:22 -«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ օդային տագնապ ազդանշանն անջատվել է:

21:24 -«Ադրբեջանը քիչ առաջ մի քանի հզոր հրթիռով հարվածել է Ստեփանակերտի քաղաքացիական շրջաններին: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա: Սա պետքարտուղար Պոմպեոյի միջնորդությամբ քննարկումների պատասխա՞նն է»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բելգարյանը:

21: 38 -Օդային տագնապ ազդանշանը Ստեփանակերտում կրկին միացել է:

21:49 -«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ օդային տագնապ ազդանշանը Ստեփանակերտումանջատվել է:

22:08 -Ստեփանակերտի հրթիռակոծումից հրդեհ է բռնկվել:

22:50-«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ օդային տագնապ ազդանշանը Ստեփանակերտում կրկին միացել է:

22:23 - Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով վնասվել է գազատար խողովակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում