Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՊԲ-ն ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսանյութ է հրապարակել

ՊԲ-ն ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսանյութ է հրապարակել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեսանյութում ներկայացված է  արցախա-ադրբեջանական ճակատային գծի հարավ- արևելյան հատվածում վարձկան ահաբեկիչների ներկայությունը։

ՊԲ-ն նշում է, որ վարձկան-ահաբեկիչները անկանոն և տարերային տեղաշարժեր են իրականացնում՝ հոգեմետ միջոցների ազդեցության տակ, ինչպես նաև նրանք չեն պահպանում մարտավարական տարրական կանոնները։

ՊԲ-ն ուշադրության է հրավիրում այն փաստին, որ ահաբեկիչները կրում են ադրբեջանական զինուժին ոչ հատուկ հանդերձանք, նրանք նաև բացարձակ անտարբեր են վիրավոր զինակիցների նկատմամբ։

ՊԲ-ն հայտնում է, որ երևացող բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների և կամավորականների կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am