Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Համաճարակաբանը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները

Համաճարակաբանը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանն արձանագրում է, որ Հայաստանում վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդությունների դեպքերի աննախադեպ աճ է գրանցվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին համաճարակաբանն այս մասին ասաց հոկտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ընթացքում։

«Ամեն օր շուրջ 500 դեպքով ավել դեպք է գրանցվում նախորդ օրվա համեմատ։ Սա, իհարկե, մեր բոլորի վարքագծի հետևանքն  է։  Դրա հետևանքով առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև, և տեղ չունենանք ծանր հիվանդների հոսպիտալացնելու համար։ Գիտեք, որ անընդհատ ընդլայնվում են ռեսուրսները, անընդհատ նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում։ Այսօր շուրջ 2000 հազար հիվանդ ունենք, որոնք հիվանդանոցներում են բուժվում, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ կարիք կա մարդկանց հոսպտիալացնելու, սակայն սպասում ենք, որ տեղ ազատվի այս կամ այն հիվանդանոցում»,- ասաց Պարոնյանը։

Համաճարակաբանը անհրաժեշտ է համարում անել ամեն ինչ՝ նվազեցնելու համար կորոնավիրուսային դեպքերի թվերը։ Պարոնյանը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները։

Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 70836 դեպք, որոնցից 49787-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19591 բուժառու: Ընդհանուր առմամբ Հայաստանում արվել է 362293 թեստավորում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ