1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամներն Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ են տեսնում

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամներն Ադրբեջանի ու 
Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ են տեսնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և օտարերկրացի 6-տասնյակից ավելի հայտնի ցեղասպանագետները, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) անդամներն  Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքայի սանձազերծած պատերազմում ցեղասպանության վտանգ են տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է նրանց տարածած հայտարարության մեջ:

Այդ հայտարարությամբ ցեղասպանագետները դատապարտել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը և ցեղասպանությունը բացառելու միջոց են համարել Արցախի հանրապետության ճանաչումը:

Նրանք պահանջել են միջազգային հանրությունից ձեռնարկել ուղղակի և լուրջ ջանքեր անմիջապես կանգնեցնելու ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև հակահայկական պետական քարոզչությունը և ատելությունն Ադրբեջանում և Թուրքիայում: Ցեղասպանագետները կոչ են արել բարձրացնել իրենց ձայնը այլատյացության, ագրեսիայի, պատերազմի դեմ և հանուն նոր ցեղասպանության կանխարգելման:

Ցեղասպանագետները նշում են, որ պատերազմի ընթացքում երկու անգամ թիրախավորվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, ինչը Ադրբեջանի ղեկավարության մշակութային ցեղասպանության քաղաքականության հետևանքն է, որն այդ երկիրն իրականացնում է վերջին 30 տարիների ընթացքում՝ պարբերաբար ոչնչացնելով հայկական մշակույթի կոթողները, ինչպիսիք Ջուլֆայում հայկական խաչքարերն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]