Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ

2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա, ամփոփվել են 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել:

«Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ ավելի է շուրջ 14 հազարով, իսկ 2019 սեպտեմբեր ամսվա համեմատությամբ` 15.6 հազարով: Միաժամանակ, 2020 թվականի սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է նաև ընդհանուր հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 126 մլրդ դրամ` նախորդ տարվա 114.6 մլրդ դրամի փոխարեն:

Դրան զուգահեռ` 2020 թվականի սեպտեմբեր ամսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան),  կազմելով շուրջ 199 հազար դրամ` նախորդ տարվա 186 հազար դրամի փոխարեն:

Հատկանշական է, որ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվն աննախադեպ է և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:

Հարկային մարմինն իր գոհունակությունն է հայտնում շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին և ողջունում՝ ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված համատեղ քայլերի արդյունքները:

Կոմիտեն, միաժամանակ հիշեցնում է, որ ցանկացած գրանցված աշխատատեղ ձևավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]