Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ
19:35, 19 Հոկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունենում կառավարության շենքում:
ՀՀ վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով և դեռևս հայտնի չէ, թե ինչ հարցեր են ընգրկված հանդիպման օրակարգում:
Արտախորհրդարանական ուժերի հետ ՀՀ վարչապետի նախորդ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 12-ին:
Նորայր Շողիկյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում