Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հունաստանի հայերը դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային՝ փակելով հույն- թուրքական անցակետը

Հունաստանի հայերը դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային՝ փակելով հույն-
թուրքական անցակետը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հունաստանում ապրող բազմաթիվ հայեր իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողությունների: Նրանք հոկտեմբերի 19-ի վաղ առավոտյան Ալեքսանդրուպոլիս քաղաքի կենտրոնից ավտոշարասյունով շարժվել են հույն-թուրքական անցակետ, հետո քայլերթով փակել այն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայերն ու նրանց աջակցող օտարազգիները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, վանկարկել՝ «Հաղթելու ենք», «Հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ»:

Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել. «Արցախն ուժեղ է», «Լեռնային Ղարաբաղն արդեն անկախ է», «Խաղաղություն Արցախում»:

Աշխարասփյուռ հայությունը արցախա-ադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 27-ից սկսված լայնածավալ ռազմական գործողություններից հետո մոբիլիզացվում և նախաձեռնում է աննախադեպ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման: Օրեր առաջ հայերը փակել էին Եվրոպայի միջպետական նշանակության  տարբեր ավտոմայրուղիներ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]