Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանի համոզմամբ` պատերազմում հաջողությունը կարող է լուծել Արցախի կարգավիճակի հարցը

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանի համոզմամբ` պատերազմում հաջողությունը կարող է լուծել Արցախի կարգավիճակի հարցը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պատերազմում հաջողությունը կարող է լուծել Արցախի կարգավիճակի հարցը։ Վարչապետն այդ մասին գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում`ընդգծելով, որ պատերազմում հաջողության գրավականը այդ նպատակի շուրջ ազգային ներուժի կենտրոնացումն է եւ անձնազոհ կերպով այդ նպատակին լծվելը։

«1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։

2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները եւ համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։

3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որեւէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետեւ դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, Կազանում։

4. Կարո՞ղ ենք, արդյոք, կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձեւով։

5. Կարո՞ղ է, արդյոք, պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։

6. Կարո՞ղ ենք, արդյոք, հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը եւ անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է ՀՀ վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում