Սփյուռք

Հազարավոր հայեր Փարիզում բողոքի ակցիայով պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը

2 րոպեի ընթերցում

Հազարավոր հայեր Փարիզում բողոքի ակցիայով պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բազմահազարանոց ցույց են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, ի աջակցություն Արցախի՝ պահանջելով, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: «Արմենպրես»- փոխանցմամբ՝ հավաքվածները ծածանում են Հայաստանի, Արցախի դրոշները, բարձրացնում պաստառներ՝ Արցախի անկախության ճանաչման կոչով:

Հավաքվածները վանկարկում են «Արցախը մերն է», «Փառք Հայոց բանակին», «Ալիև, Էրդողան՝ ահաբեկիչ», «Կյանքս՝ Արցախին», կոչեր անում, ելույթներ ունենում:

WBA վարկածով աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը նշեց, որ բոլորով միասին պետք Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և անիրավությունների դեմ:

Ցույցի մասնակիցները հայերենով աղոթեցին: Ավելի քան 10 հազար հավաքվածները քայլերթով շարժվում են դեպի ՖրանսիայումԱդրբեջանի դեսպանատուն բողոքի ակցիան դեսպանատան դիմաց շարունակելու համար:

Նրանց անվտանգությունն են ապահովում ոստիկանները: Քայլերթի ընթացքում Հայոց եռագույնի գույներով ծուխ է բաց թողնվում: Հավաքվածների խոսքերով՝ այսպիսի բազմահազարանոց ցույցը Ֆրանսիայում աննախադեպ է:

Հոկտեմբերի17-ինՀայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշելէինհոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:Հումանիտարհրադադարիմասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անցԱդրբեջանըդարձյալկրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ,հրետակոծելառաջնագիծը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում