ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 64 694 դեպք, որոնցից 48 104-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 193 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 4 096 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 348 149 թեստավորում:
Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1 694 նոր դեպք և 179 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1 081 (ավելացել է ևս 14-ով) դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 65, 71, 59, 71, 81, 68 տարեկան կանայք և 64, 68, 66, 89, 72, 81, 67, 46 տարեկան տղամարդիկ: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Արձանագրվել է մահվան ևս 2 նոր դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 316 է:
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան