Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի ՊԲ-ն հարավային ուղղությամբ խոցել է ադրբեջանական գրոհող 4 տանկ

Արցախի ՊԲ-ն հարավային ուղղությամբ խոցել է ադրբեջանական գրոհող 4 տանկ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են ադրբեջանական գրոհող 4 տանկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Ստեփանյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Ադրբեջանի զինված ուժերը հրադադարից 4 րոպե անց խախտել են այն` գիշերվա ընթացքում հասցնելով հրթիռահրետանային հարվածներ: Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]