Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

CBS լրատվամիջոցի տնօրենն աշխատակիցների ատելության խոսքի համար ներողություն է խնդրել հայերից

CBS լրատվամիջոցի տնօրենն աշխատակիցների ատելության խոսքի համար 
ներողություն է խնդրել հայերից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան CBS հեռուստառադիոընկերության տնօրեն Ջորջ Չիքսը ներողություն է խնդրել հայ համայնքի անդամներից այն բանի համար, որ իր աշխատակիցներն ատելության խոսք են հնչեցրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեմ խաղաղ ցույց անող հայերի հասցեին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:

CBS-ի տնօրենը նամակ է հղել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Արմեն Բայբուրդյանին` ներողություն խնդրելով ընկերության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Նամակում Չիքսը նշել է, որ ընկերության շենքի մոտ հայ համայնքի ներկայացուցիչների կազմակերպած ցույցի ժամանակ լրատվամիջոցի աշխատակիցներից երկուսն ատելություն պարունակող արտահայտություններ են հնչեցրել հայ ցուցարարների հասցեին: Ընկերության ղեկավարությունը տեղեկացրել է, որ այդ աշխատողների գործունեությունը դադարեցվել է՝ նշելով, որ նախկին աշխատակիցների և CBS-ի արժեքները չեն համապատասխանում միմյանց:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, խոշոր քաղաքները, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով ընթացել են համառ մարտեր, երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am