Մշակույթ

Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ցանկանում է ֆիլմ նկարահանել Արցախի մասին

2 րոպեի ընթերցում

Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ցանկանում է ֆիլմ նկարահանել Արցախի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը, որի՝ Սպիտակի երկրաշարժի մասին նկարահանած «Երկրաշարժ» կինոնկարը և՛ Հայաստանում, և՛ արտերկրում մեծ ուշադրության արժանացավ, մտադիր է ֆիլմ նկարահանել Արցախի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռեժիսորն այդ մասին գրել է «Ինստագրամի» իր պաշտոնական էջի «Սթորիս» բաժնում:

Նա հրապարակել է զինվորական հագուստով երեխաների լուսանկար, որոնց ձեռքում Արցախի և Հայաստանի դրոշներն են ու գրել է. «Անպայման ֆիլմ կնկարահանեմ այդ մասին: Ահաբեկչական գործողությունները պետք է վավերագրվեն կինեմատոգրաֆում, որպեսզի նրանք չկարողանան մաքրել իրենց վրայից այդ բիծը»,-շեշտել է Անդրեասյանը:

Իր հետևորդներից մեկի առաջարկով Սարիկ Անդրեասյանը «Ցտեսություն, Ամերիկա» ֆիլմի ներդրողներին կխնդրի կինոնկարի հասույթն ուղղել Արցախին:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում