Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի ՊԲ-ն հրապարակել է Գյանջայում տեղակայված Ադրբեջանի լեգիտիմ ռազմական նշանակետերը

Արցախի ՊԲ-ն հրապարակել է Գյանջայում տեղակայված Ադրբեջանի լեգիտիմ 
ռազմական նշանակետերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Գյանջա քաղաքում տեղակայված Ադրբեջանի լեգիտիմ ռազմական նշանակետերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՊԲ հաղորդագրությունը, Գյանջայում տեղակայված են ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա՝ ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,  ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ, ՊՆ մարտական կառավարման կենտրոն,  ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ, ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա, Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:

Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը բազմիցս ընդգծել են՝ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները բնակավայրերի ուղղությամբ թիրախավորված կրակ չեն վարում, միայն` ռազմական նշանակետերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am