Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ժնևում ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել`ի աջակցություն Հայաստանի և Արցախի

Ժնևում ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել`ի աջակցություն Հայաստանի և 
Արցախի

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի խոշորագույն քաղաքներից մեկում`  Ժնևում ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել` ի աջակցություն Հայաստանի և Արցախի: «Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին ասաց շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը:

Նա հայտնեց, որ երթի մասնակիցները «Արցախ», «Հայաստան», «Հաղթելու ենք»  «Ալիև ջիհադիստ», «Էրդողան մարդասպան» վանկարկելով Վիլսոնի պալատից շարժվել են դեպի Ազգերի պալատ, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը: Գասպարյանի խոսքով` երթի մասնակիցները պահանջել են նաև ճանաչել Արցախի անկախությունը:

«Բացի դրանից, ներկա էին մի շարք շվեյցարական կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ` կանաչները, սոցիալիստները և բոլոր ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները:

Հատուկ ուզում եմ ընդգծել «Կանաչներ» կուսակցության պատվավոր նախագահ Ուելի Լոյենբերգերի ներդրումը այս ամենում, ով Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից ջանք ու եռանդ չի խնայել մեզ աջակցելու հարցում»,- եզրափակեց Գասպարյանը:

Երթը կազմակերպվել է հայ-շվեյցարական միության կողմից, որին միացել էին բոլոր հայկական ասոցիացաները:

Ավելի վաղ, Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունել էր բանաձև, որով դատապարտել էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ: Փաստաթուղթը կոչ է անում ճանաչել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք: Շվեյցարական քաղաքի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հորդորել են վարչական խորհրդին միջամտել, որպեսզի Դաշնային խորհուրդը զբաղվի Խորհրդային Միության փլուզումից ի վեր Ադրբեջանն առաջնորդող Ալիևների կլանի ունեցվածքի սառեցման հարցով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]