Հասարակական

Հակառակորդը կրկին հարվածել է Ստեփանակերտին. ԼՐԱՑՎՈՂ

2 րոպեի ընթերցում

Հակառակորդը կրկին հարվածել է Ստեփանակերտին. ԼՐԱՑՎՈՂ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդը կրկին հարվածներ է հասցրել Ստեփանակերտին: Այս մասին հայտնում է«Արմենպրես»-ի թղթակիցը: Գրանցվել է մոտ երեք-չորս հարված, օդային տագնապի ազդանշանը միացված է:

22:09 -«Ադրբեջանն այսօր առաջին անգամ ծանր հրթիռներով քիչ առաջ հարվածել է Ստեփանակերտին: Նրանք շարունակում են թիրախավորել քաղաքացիական օբյեկտները, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը շարունակում է դատարկ կոչերն ու հայտարարությունները»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

22:21 -«Արմենպրես»-ի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ այս պահին օդային տագնապի ազդանշանն անջատվել է: Նախնական տեղեկություններով՝ հարվածը հասցվել է մայրաքաղաքի արվարձաններից մեկին: Այս պահին իրավիճակը հանգիստ է:

22:33 - Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է Շոշ համայնքի խաղաղ բնակիչ: Հրետակոծվել է նաև Մարտակերտ քաղաքը:

23:01 -Տուժածների ու վնասների մասին տվյալները ճշտվում են։

00:15 -Ճշգրտված տվյալների համաձայն՝ Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորում է ստացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում