Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախի ՄԻՊ-ը պատերազմական հանցագործություն է որակում ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելը

Արցախի ՄԻՊ-ը պատերազմական հանցագործություն է որակում ենթադրաբար հայ 
ռազմագերիներին գնդակահարելը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ սա Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության հերթական ապացույց է, որը տարածվել է ադրբեջանական աղբյուրից:

«Ադրբեջանական սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում և սպանում արցախցի ռազմագերիներին, որոնցից մեկը տարեց քաղաքացիական է: Մենք արդեն ունենք այսպիսի պատերազմական հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է: Ահա ադրբեջանական աղբյուրով ապացույցը»,- գրել է Բեգլարյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը: Դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am