Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԿԽՄԿ-ն դատապարտում է քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու պատճառ դարձող հարձակումները

ԿԽՄԿ-ն դատապարտում է քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու պատճառ 
դարձող հարձակումները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր տեսակի թիրախավորումները, որոնք քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու պատճառ են դառնում:

Այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ «Արմենպրես»-ի  խնդրանքով անդրադառնալով Հայաստանի տարածքում անօդաչու թռչող սարքի հարվածից 14 տարեկան երեխայի տուժելու դեպքին:

«Բոլոր տեսակի թիրախավորումները, որոնք պատճառում են քաղաքացիական անձանց մահ և վիրավորումներ՝ մեզ համար խստորեն դատապարտելի արարքներ են: Յուրաքանչյուր դեպք մեզ համար ցավալի է, անկախ այն հանգամանքից՝ այդ մասին հաղորդագրություն ենք ստացել, թե տեսել ենք տեղում աշխատելիս»,- նշեց Ամատունին:

Նրա խոսքով՝ քաղաքացիականներին պատճառված վնասների մասով իրենք աշխատանքներ են տանում, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով միշտ չէ, որ կարողանում են համայնքներ հասնել: Ամատունին հայտնեց, որ այդ վնասների գնահատականները կտրվեն մի փոքր ավելի ուշ, երբ կկարողանան այցելել համայնքներ և ֆիզիկապես այնտեղ ներկա լինել:

«Մենք շարունակում ենք ցավով և անհանգստությամբ հետևել իրավիճակին: Լինելով ոչ քաղաքական կազմակերպություն, խախտումներ նկատելու դեպքում, կողմերի հետ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում քննարկելու ենք լրացուցիչ և շատ հանգամանալից»,- ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի: Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից անընդհատ թիրախավորվում են Արցախի Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի, Մարտակերտ քաղաքները, այլ բնակավայրեր, քաղաքացիական օբյեկտներ, տներ, օգնության շտապող փրկարական մեքենաներ, եկեղեցի ու անգամ հոսպիտալ, որի վրա հարձակումն իրականացվել է հոկտեմբերի 14-ին: Վերջին հաստատված տվյալներով՝ Արցախում զոհվել է 31 քաղաքացիական անձ:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]