Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի խաղաղ բնակչությանը հարվածելու մասին կեղծիքը
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու մասին լուրերը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատարՍուրեն Սարումյանը ևս մեկ անգամ ընդգծեց հայկական կողմը երբեք չի թիրախավորում խաղաղ բնակչությանը:
«Դա ադրբեջանական քարոզչության հերթական սուտն է»,- նշեց ՊԲ տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատարը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց Ադրբեջանի արատավոր վարքագիծը կրակակետերը խաղաղ բնակավայրերում տեղակայելու հետ կապված: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ճնշում է միայն կրակակետերը. «Նման պարագայում բեկորը կույր է, չենք կարող իմանալ ինչ կլինի»:
Լիլիթ Դեմուրյան