Քաղաքականություն

ԱՄՆ ավելի քան 100 կոնգրեսականներ բարձրաձայնում են Արցախի և ՀՀ-ի դեմ հարձակումների մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ավելի քան 100 կոնգրեսականներ բարձրաձայնում են Արցախի և ՀՀ-ի դեմ հարձակումների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ պահանջել են Լեռնային Ղարաբաղում դադարեցնել ագրեսիան` կոչ անելով պատժել Էրդողանի և Ալիևի ռեժիմներին՝ պատերազմական հանցագործությունների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):

ԱՄՆ-ի կոնկրետ գործողությունների պահանջով ավելի քան 750 հազար նամակ է ուղարկվել է Սպիտակ տուն, Պետդեպարտամենտի և Կոնգրեսի գրասենյակներ: ANCA-ն օրենսդիրներին ուղղված կոչեր է անում՝ դատապարտման հայտարարությունները դարձնելու կոնկրետ օրենսդրական գործողություններ և պատժամիջոցներ կիրառելու Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ, որոնք շարունակում են իրենց հարձակումները:

Կոնգրեսականների ջանքերը ներառում են հայտարարությունները, որոնք ԱՄՆ ֆինանսների նախարարությանը հորդորում են Ալիևի և Էրդողանի ռեժիմների նկատմամբ կիրատել Գլոբալ Մացնիցկու ակտով նախատեսված պատժամիջոցները, կոնգրեսականների նամակները, որոնցով նրանք պահանջում են դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, աջակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևին (1165 բանաձև):

«Հաջորդ հնարավորության դեպքում Ներկայացուցիչների պալատը պետք է ընդունի 1165 բանաձևը ՝ հզոր հաղորդագրություն ուղարկելով ոչ միայն Անկարային և Բաքվին, այլ նաև Սպիտակ տանն ու ֆինանսների նախարարությանը, որ ԱՄՆ անգործությունն արդեն չափազանց շատ անմեղ կյանքեր է արժեցել»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում