ՀՀ ՊՆ-ն հիմնովին հերքում է Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հիմնովին հերքում է Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքը:
«Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ԼՐԱՑՈՒՄ-Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է: «Հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները»,-նշում է ՀՀ ՊՆ խոսնակը: