Ադրբեջանը մի շարք ուղղություններով առավոտյան վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակ վարել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը մի շարք ուղղություններով առավոտյան վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակ վարել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031419.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը»,- նշել է Ստեփանյանը: