Մշակույթ

Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն աջակցություն է հայտնել իր հայ ընկերներին

1 րոպեի ընթերցում

Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն աջակցություն է հայտնել իր հայ ընկերներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրաճանաչ դիրիժոր և կոմպոզիտոր, Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին ու նշել, որ հիմա պատերազմի համար ժամանակ չկա. հիմա խաղաղության և կայունության ժամանակն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա դիմել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի իր ընկերներին, գործընկերներին, Հայաստանի երաժիշտներին՝ նշելով, որ իր սիրտը նրանց հետ է:

«Աղոթում եմ ձեր անվտանգության և խաղաղության համար: COVID 19-ի տարածման պայմաններում մարդիկ պետք է միասնական լինեն և հաղթահարեն այս վիրուսը։ Պատերազմի համար ժամանակ չկա։ Հիմա խաղաղության և կայունության ժամանակն է։ Ես հպարտանում եմ հայի ոգով, քանի որ պաշտպանում եք ձեր գեղեցիկ երկիրն ու հիասքանչ մշակույթը։ Ուժե՛ղ մնացեք, աղոթքներս ձեզ հետ են. շարունակեք նվագել և խաղաղ լինել՝ ձեր ընտանիքների հետ միասին։ Ապահո՛վ եղեք։ Ես սիրում եմ ձեզ»,-եզրափակել է դիրիժորը:

Հաղորդագրությունը զետեղված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում