ԵՄ արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ հայերը ցույց են անցկացրել Լյուքսեմբուրգում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտման պահանջով հայերը ցույց են անցկացրել Լյուքսեմբուրգում՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳ նախարարների հանդիպման վայրի մոտ հավաքվածները վանկարկել են. «Էրդողան՝ ահաբեկի՜չ», ծածանել Հայաստանի և Արցախի դրոշները:
ԵՄ արտգործնախարարները հոկտեմբերի 12-ին դեմ առ դեմ հանդիպում են Լյուքսեմբուրգում `քննարկելու գլոբալ քաղաքական իրավիճակը, օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: Հոկտեմբերի 11-ի երեկոյից, խախտելովհումանիտարհրադադարիպայմանավորվածությունը,ադրբեջանականզինվածուժերըձեռնարկելենգրոհներ՝կիրառելովզրահատեխնիկաևհրթիռահրետանայինմիջոցներ։
Հոկտեմբերի 11-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու ներգրավվել որևէ մարդասիրական գործողության մեջ, մինչև Արցախի և Ադրբեջանի շփման գծում հումանիտար հրադադարն ամբողջությամբ չպահպանվի:
Աննա Գրիգորյան