Ադրբեջանն ունի մարդկային ուժի, զինտեխնիկայի մեծ կորուստ Արցախի դեմ գիշերվա ոտնձգություններից հետո
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանն ունի մարդկային ուժի, զինտեխնիկայի մեծ կորուստ Արցախի դեմ գիշերվա ոտնձգություններից հետո](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031304.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի առաջնագծի նկատմամբ հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ձեռնարկած ոտնձգությունների ձախողման արդյունքում ադրբեջանական զինուժն ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
«Գիշերվա ընթացքքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:
Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում»,-նշում են Արցախի ՊՆ-ից։