1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախում լրջորեն վնասվել է ավելի քան 5800 անշարժ գույք

Արցախում լրջորեն վնասվել է ավելի քան 5800 անշարժ գույք

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի մարդու իրավունքների աշխատակազմի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից թիրախային հարվածների հետևանքով Արցախում լրջորեն վնասվել է ավելի քան 5800 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 520 մեքենա, շուրջ 960 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Հատկապես հոկտեմբերի 3-ից սկսած Ադրբեջանը դիտավորյալ և ճշգրիտ զենքերի կիրառմամբ սկսել է թիրախավորել կենսական նշանակության օբյեկտները, մասնավորապես` էլեկտրականության մատակարման ցանցը և արտադրման համակարգը, ջրամատակարարումը, գազամատակարարումը, կապի ու հաղորդակցության համակարգերը: Այս ոլորտում առնվազն տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս է հասցվել»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ Ադրբեջանի թիրախի տակ է եղել նույնիսկ սննդի մատակարարումը:

«Կոնկրետ դեպքերում արձանագրել ենք, որ նույնիսկ սննդային պահեստների վրա են թիրախային հարվածներ հասցրել, ինչը նշանակում է, որ առավելագույնս ձգտել են, որպեսզի բնակչության շրջանում առաջացնեն հումանիտար աղետ, բնակչությունը իր առօրյա էական նշանակության կարիքները չկարողանա հոգալ»,- ասաց Բեգլարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]