Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում. Քարդաշյան քույրերի կոչը

Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում. Քարդաշյան քույրերի կոչը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրեր Քլոե և Քորթնի Քարդաշյանները ևս միացել են հանուն հայ ժողովրդի, հանուն Արցախի «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվություն կատարելու կոչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քարդաշյան քույրերը տեսաուղերձներ են հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» վիրտուալ դրամահավաքին, քույրերը տեսաուղերձները տեղադրել են նաև սոցիալական ցանցերի իրենց էջերում:

Քլոե Քարդաշյանը մասնավորապես նշել է, որ շատ դժվար ժամանակաշրջան է Հայաստանի և Արցախի համար: «Ես այսօր այստեղ եմ՝ բարձրացնելու իմ ձայնը, որպեսզի երաշխավորեմ, որ տեղում մարդիկ սնունդ, ապաստան և բժշկական օգնություն ստանան: «Հայաստան» համահայկական հիմանդրամն աշխատում է անմիջականորեն նրանց հետ, ովքեր տուժել են այս ճգնաժամից ՝ տրամադրելու էական ռեսուրսներ»,- ասել է նա:

Քարդաշյանը շեշտել է, որ իր համար, որպես մոր, հատկապես կարևոր է մտածել երեխաների մասին: Նրանք չպետք է զգան բախումներից բխող վախն ու դժվարությունները: «Իմ մտքերն ու աղոթքները այդ երեխաների և նրանց ընտանիքների, նաև քաջ տղամարդկանց և կանանց հետ են»,- նշել է նա:

Քորթնի Քարդաշյանն էլ ասել է, որ իր համար մեծ պատիվ է այս դժվարին ժամանակահատվածում աջակցություն ցուցաբերել Հայաստանում և Արցախում մարդասիրական ջանքերին:

Քլոե և Քորթնի քույրերն իրենց ուղերձներն ավարտել են հետևյալ կոչով. «Միացեք ինձ՝ այսօր աջակցելու հիմնադրամին, դա կլինի սոցիալական լրատվամիջոցներում իրազեկում տարածելով, թե ընդամենը 1 դոլար նվիրաբերելով, ոչ մի ջանք փոքր չէ: Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում»:

Քիմ, Քորթնի և Քլոե քույրերը սոցիալական ցանցերի իրենց էջերում տեղադրել են նաև հիմնադրամի կայքի հասցեն: Քիմ Քարդաշյանը արդեն կատարել է 1 մլն դոլար նվիրատվություն:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am