Սակրավորները վնասազերծում են Ստեփանակերտում հրթիռակոծությունից հետո առկա չպայթած զենք-զինամթերքը
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից ավելի քան տասն օր հրթիռակոծությունից հետո դեռևս բազմաթիվ չպայթած զենք-զինամթերք կա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Վերջին օրերի հրթիռակոծությունից հետո մայրաքաղաքում դեռևս կան բազմաթիվ չպայթած զենք-զինամթերքներ: ԱՀ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն իրականացնում են վնասազերծման աշխատանքներ: Պայթյուն լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել»,-հայտնում են Արցախի ԱԻ պետծառայությունից: