Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում առաջին հաղթանակից հետո կրել է հայ զինվորին նվիրված հատուկ շապիկ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դուբայում կայացած երեկոյի ընթացքում 8-ռաունդանոց մենամարտում գյումրեցի մարզիկն ուժերն է չափել Վենեսուելայից Սամուել Գոնսալեսի հետ:Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է:
Մենամարտի ավարտից հետո Բաչկովը ռինգում կրել է հատուկ շապիկ որի վրա գրված է եղել. «Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք կանգնա՛ծ ենք ձեր կողքին»: