Հասարակական

Հայկական ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 4 Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով, 2 ԱԹՍ

1 րոպեի ընթերցում

Հայկական ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 4 Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով, 2 ԱԹՍ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ստորաբաժանումները ոչնչացրել են թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով՝ թույլ չտալով զբաղեցնել կրակային դիրքեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում է մարդկային ուժի մեծ կորուստներ»,- գրել է Ստեփանյանը:

Նա հայտնել է, որ հարավային ուղղությամբ հոկտեմբերի 8-ին խոցվել է նաև հակառակորդի երկու ԱԹՍ։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում