Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ. Նիկոլ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմն անսպասելի չի եղել, սակայն անսպասելի է եղել Ադրբեջանի կողմից ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների ներգրավումը, ինչը փոխում է տեղի ունեցողի կոնտեքստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում:

«Ադրբեջանն արդեն շատ երկար ժամանակ հանդես է գալիս ռազմատենչ հռետորաբանությամբ, հայերի և հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ատելության հռետորաբանությամբ: Եվ մեզ համար սովորական է դարձել, որ Ադրբեջանը խոսում է սպառնալիքների լեզվով: Մեզ համար անսպասելի էր ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների ներգրավումն այս հակամարտության մեջ: Ես կարծում եմ, որ սա փոխում է տեղի ունեցողի ամբողջ կոնտեքստը: Որովհետև արդեն երեկ ռուսական հատուկ ծառայությունները պաշտոնապես հաստատեցին, որ որոշ ահաբեկչական խմբավորումների գրոհայիններ ներգրավված են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման մեջ: Եվ ես կարծում եմ, որ հիմա Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Եվ սա շատ բան է փոխում»,- նշել է ՀՀ վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am