Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Երևան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Երևան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը Երևան է ժամանել՝ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ:
Հոկտեմբերի 9-ին նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ, կլինեն հանդիպումներ նաև ՀՀ ղեկավարության հետ:
Հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովըհրաժարական է տվել: Հանդիպումը համարվում է միջկառավարական խորհրդի նիստ, եթե մասնակցում են բոլոր կողմերը, սակայն ղրղզական կողմի չմասնակցելու պարագայում մյուս երկրների վարչապետների մասնակցությամբ կանցկացվի աշխատանքային հանդիպում: