Արցախ

Հակառակորդի կողմից Ստեփանակերտի հրետակոծումը համաչափ պատասխան կստանա. Վահրամ Պողոսյան

1 րոպեի ընթերցում

Հակառակորդի կողմից Ստեփանակերտի հրետակոծումը համաչափ պատասխան կստանա. Վահրամ Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ հակառակորդի կողմից Ստեփանակերտի հրետակոծությունը համաչափ պատասխան է ստանալու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Նախորդ գրառումս կատարելուց անմիջապես հետո թշնամին վերսկսել է հրետակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը։ Որ դրան կհետևի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանն, ընդամենը րոպեների հարց է, բայց, որ խաղաղ բնակչությանը նորից թիրախավորելով, թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի, դա միանշանակ ստուգված փաստ է»,- գրել է Պողոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում