Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևան է ժամանել ռուսական հատուկ նշանակության ինքնաթիռը

Երևան է ժամանել ռուսական հատուկ նշանակության ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Ил-96-300 ինքնաթիռը, որը ներառված է «Ռուսաստան» հատուկ թռիչքային ստորաբաժանման մեջ, ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով Flightradar հարթակի տվյալները և նշելով, որ հայտնի չէ, թե ով և ինչ նպատակով է հոկտեմբերի 5-ին այդ չվերթով ժամանել Երևան:

«Ռուսաստան» հատուկ ստորաբաժանումն ապահովում է երկրի պաշտոնատար անձանց, Ռուսաստանի հատուկ ծառայությունների և Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների տեղափոխումը և ենթարկվում է նախագահի աշխատակազմին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատեց ՌԴ-ից հատուկ բորտի ժամանման լուրը։

Հատուկ բորտը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]