ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։ «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ հարվածները հասցվում են մեծ ինտենսիվությամբ, երբեմն անգամ հնարավոր չի լինում լսել տագնապի ազդանշանը:
Ստեփանակերտի հրթիռակոծության մասին հայտնում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործմանփաստեր:
Հոկտեմբերի 5-ի դրությամբ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ: