Համահայկական շարժումը շարունակվում է. բարերար Քրիստինա Սիմոնը 3 մլն դոլար է փոխանցել հիմնադրամին
10:31, 5 Հոկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Manoogian Simone Foundation» հիմնադրամի նախագահ Քրիստինա Սիմոնը 3 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Գումարը նվիրաբերվել է ի աջակցություն համահայկական դրամահավաքի»,- գրել է Արշամյանը և հավելել, որ համահայկական շարժումը շարունակվում է:
Արշամյանը շնորհակալություն է հայտնել Քրիստինա Սիմոնին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում