ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը առաջնագծից հերոս զինվորների հետ լուսանկար է հրապարակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հարությունյանը լուսանկարին կից գրել է. «Բարի լույսը` առաջնագծում զինվորի պատրաստած ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ»:
ԱՀ նախագահն հեշթեգով հիշեցրել է նաև՝ #Հաղթելու_ենք։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 3-ին հայտնել էր՝ մեկնում է առաջնագիծ՝ իր բաժին մարտը մղելու: