1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանում կա ահաբեկչության վտանգ. ԱՄՆ պետդեպն իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել չայցելել Ադրբեջան

Ադրբեջանում կա ահաբեկչության վտանգ. ԱՄՆ պետդեպն իր քաղաքացիներին 
խորհուրդ էր տվել չայցելել Ադրբեջան

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին դեռևս օգոստոսի 6-ին Ադրբեջան ճանապարհորդելուց հրաժարվելու խորհուրդ էր տվել, քանի որ Ադրբեջանում առկա էր ահաբեկչության վտանգ: «Ադրբեջանում առկա է երկարաժամկետ ռիսկ ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք շարունակում են պլանավորել հնարավոր հարձակումներ Ադրբեջանում: Ահաբեկիչներն առանց նախազգուշացնելու կարող են թիրախավորել մասնավորապես զբոսաշրջային վայրեր, տրանսպորտային հանգույցներ, շուկաներ/առևտրի կենտրոններ, տեղական իշխանության կառույցներ, հյուրանոցներ, ակումբներ, ռեստորաններ, պաշտամունքի վայրեր, այգիներ, խոշոր մարզական և մշակութային միջոցառումներ, կրթական հաստատություններ, օդակայաններ և այլ հասարակական վայրեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի նախազգուշացման մեջ։

Ի հավելումն ԱՄՆ-ի կառավարությունն իր քաղաքացիներին հիշեցրել էր նաև Ադրբեջանում COVID-19-ի վտանգի մասին:

Բացի դրանից, ԱՄՆ պետդեպը նշել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհերի գրանցման մասին: Պարբերական կրակոցները և հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ ականներն ու ականանետերը, հանգեցնում են մահվան և վիրավորների: «Խուսափեք շփման գծի մոտակայքում գտնվող և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մոտ ճանապարհներից: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չի լինի արտակարգ ռեժիմով ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարությունն արգելում է իր աշխատակիցներին ճանապարհորդել այնտեղ»,-նշված էր հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]