Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Սերժ Թանկյանն անհրաժեշտ է համարում Արցախի անկախությունն այլ երկրների կողմից ճանաչելը

Սերժ Թանկյանն անհրաժեշտ է համարում Արցախի անկախությունն այլ երկրների 
կողմից ճանաչելը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է այլ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչմանը:

«Անհրաժեշտ է, որ Արցախի անկախությունը ճանաչվի այլ երկրների կողմից՝ պաշտպանելու Արցախի խաղաղ բնակիչներին Ադրբեջանի և Թուրքիայի անօրինական ու անխոհեմ ահաբեկչական գործողություններից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Սերժ Թանկյանը:

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am