Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայկական կողմն ադրբեջանական ևս երկու ԱԹՍ է խոցել

Հայկական կողմն ադրբեջանական ևս երկու ԱԹՍ է խոցել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը Ադրբեջանի ԶՈւ ևս երկու անօդաչու թռչող սարք է խոցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զգետնումը շարունակվում է, ևս երկու ԱԹՍ»,- գրել է Հովհաննիսյանը:

Հակառակորդը հոկտեմբերի 2-ի, ժամը 21:00-ի ամփոփված տվյալների համաձայն` հոկտեմբերի 2-ին ունեցել է 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր, նաև 45 միավոր զրահատեխնիկայի, 6 ինքնաթիռի, որոնցից մեծ մասն օդում չեն խոցվել, 3 ուղղաթիռի և 6 ԱԹՍ-ի կորուստ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am